Թուրք հայտնի հաղորդավարուհու եթերի ժամանակ արտառոց դեպքեր են լինում

Թուրքական «ATV» ալիքով հեռարձակվող հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ, որը վարում է հայտնի հաղորդավարուհի Էսրա Էրոլը, արդեն երկրորդ անգամ արտառոց դեպք է տեղի ունենում։

Օրեր առաջ հենց հաղորդման ժամանակ մասնակիցներից մեկը հայտնել էր, որ իր մոտ կորոնավիրուս է հաստատվել և տվյալ պահին ինքը հանդիսանում է վարակակիր, բայց շատ թեթև է տանում հիվանդությունը։ Հաղորդավարուհին, իմանալով, որ տաղավարում կորոնավիրուսով հիվանդ կա, ընկել է շոկի մեջ։

Եվ ահա այդ միջադեպից հետո նոր արտառոց դեպք է տեղի ունեցել նույն հաղորդման ժամանակ։ Այս անգամ էլ հաղորդման մասնակիցներից մեկը, ում կինը հղիության վերջին շրջանում փախել է նախկին սիրեկանի հետ, կադրից դուրս գալուց հետո հայհոյել է հաղորդման կազմակերպիչներին։

Հնչյունային ռեժիսորը մոռացել է նրա միկրոֆոնն անջատել, ինչի հետևանքով հայհոյանքը լսվել է եթերում։

 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button
email sharing button
sharethis sharing button
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.