Կոտայքի մարզում քամու հետևանքով վնասվել են տանիքների ծածկեր

Մայիսի 6-ին, ժամը 17:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Կամարիս գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքի մի հատվածը քամու հետևանքով պոկվել է և ընկել կայանած ավտոմեքենայի վրա: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քամու հետևանքով վնասվել են 1-ին փողոցի թիվ 76 տան տանիքի ծածկից մոտ 40 քմ հատված և մոտակայքում կայանած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի ծածկը, թիվ 74 տան տանիքի ծածկից մոտ 8 քմ հատված, 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 2 տան տանիքի ծածկից մոտ 7 քմ հատված, թիվ 4 տան տանիքի ծածկից մոտ 5 քմ հատված և Կենտրոնական փողոցում գտնվող անասնաբուժական ֆերմայի տանիքը (100 քմ): Փրկարարների օգնության անհրաժեշտություն չի առաջացել:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.