Իտալացի գիտնականները հայտնել են կորոնավիրուսը չեզոքացնող աշխարհում առաջին պատվաստանյութի ստեղծման մասին

 
Իտալացի գիտնականները հայտնել են, որ իրենց հաջողվել է ստեղծել նոր տիպի կորոնավիրուսը չեզոքացնող առաջին պատվաստանյութը աշխարհում։ Այդ մասին հայտնում է հեղինակավոր Daily Mail-ը։

Պատվաստանյութը ներարկվել է մկներին և նրանցից վերցվել հակամարմիններ՝ արյան պլազմայի սպիտակուցներ, որոնք արտադրվում են՝ ի պատասխան վիրուսին։

 

Պարզվել է, որ այդ հակամարմիններն ունակ են լաբորատոր պայմաններում չեզոքացնել մարդու բջիջներում առկա վիրուսը։ Դրանք հաջողությամբ կանխել են SARS-CoV-2 վիրուսի և մարդկային բջիջների միաձուլումը և հետագա ինֆեկցիան։

Պատվաստանյութը մշակողները պատրաստ են աշնանը այն մարդկանց վրա թեստավորել։

«Որքանով մեզ հայտնի է, մենք առաջինն ենք աշխարհում ցուցադրել կորոնավիրուսի չեզոքացումը պատվաստանյութով»,- ասված է գիտնականների հաղորդագրության մեջ։

Ներկա պահին փորձարկում անցած պատվաստանյութը համարվում է Իտալիայում ստեղծված բոլոր պատվաստանյութերից ամենահեռանկարայինը։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.