Ինքնասպանության փորձը կանխվել է

Մայիսի 6-ին, ժամը 21:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ  քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Կոտայքի մարզի Նոր Հաճնի կամրջից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ Արտավազդ Ա.-ն (ծնված 1985 թ.) անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել:

Ինքնասպանության փորձը կանխվել է ոստիկանության աշխատակիցների կողմից:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.