Հերթական մահվան դեպքը կորոնավիրուսի հետևանքով. մահացած պացիենտը 64-ամյա կին է

Շիրակի մարզում կորոնավիրուսի հետևանքով մահվան 4-րդ դեպքն է արձանագրվել։ Մահացած պացիենտը 64-ամյա կին է՝ Գյումրիի բնակիչ: Կինը ունեցել է ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։

Շիրակի մարզպետարանից ԳԱԼԱ-ին փոխանցեցին, որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով 76 պացիենտ է բուժում ստանում, նրանցից 70-ը Շիրակի մարզի բնակիչներ են։ Առողջապահության նախարարության հանձնարարությամբ դրական արդյունքով, բայց հիվանդության անախտանիշ ընթացքով 23 պացիենտ ինֆեկցիոն հիվանդանոցից տեղափոխվել են Ծաղկաձորում առանձնացված հյուրանոց։

Նշենք նաև, որ Երևան տեղափոխված պացիենտները 19-ն են, ընդհանուր առմամբ առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 21 պացիենտ։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի հետևանքով մարզում 4 մահվան դեպք է արձանագրվել

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.