ԱՄՆ-ում գնդակահարել են կորոնավիրուսի մասին ճշմարտությանը մոտ հայտնված գիտնականին. NBC News

ԱՄՆ-ում գնդակահարել են կորոնավիրուսի հատկությունների մասին հետազոտությունում ճշմարտությանը մոտ հայտնված գիտնական Բին Լյուին (Bing Liu): Այս մասին Փիթսբուրգի համալսարանի կայքում հայտնել էին դեռ մայիսի 2-ին, սակայն միայն հիմա են դրա վրա ուշադրություն դարձրել ԶԼՄ-ները, մասնավորապես, NBC News պարբերականը:

Հայտնի է, որ գիտնականը, ամենայն հավանականությամբ, ծանոթ է եղել իր մարդասպանի հետ. նա 46 — ամյա Հաո Գուն է, ով տեղի ունեցածից հետո ինքնասպան է եղել: Հաղորդվում Է, որ Բին Լյուն սպանվել է գլխի եւ պարանոցի հատվածներում կրակոցներով: Հանցագործության դրդապատճառներն առայժմ հայտնի չեն:

Նշվում է, որ Բինը կարեւոր ճեղքման եզրին է գտնվել այն բջջային մեխանիզմների ընկալման մեջ, որոնք ընկած են կորոնավիրուսային վարակի եւ դրա հետեւանքով առաջացած բարդությունների հիմքում: Համալսարանը վստահեցրել է, որ ամեն ջանք կգործադրի՝ իր աշխատակցի սկսած աշխատանքն ավարտելու համար: Կայքում նաև ասվում է, որ այդ կորուստը կզգա ողջ գիտական հանրությունը ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.