80%-ից ավելի մոգ ունեցող հեռակա սովորող ուսանողների վարկերի տոկոսները սուբսիդավորելու է պետությունը․ ԿԳՄՍ նախարար

 
 

Ուսանողների մի մեծ խումբ բավականին լուրջ խնդիրներ են բարձրացնում՝ պնդելով, որ իրենք մեծ հաշվով անարդար եւ խտրական վերաբերմունքի են արժանանում, որովհետեւ շատերը նաեւ լավ սովորողներ են, բայց չեն կարող օգտվել ծրագրից, որն առաջարկում է կառավարությունը։ Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը։ Նա հետաքրքրվեց, թե արդյոք առկա՞ է որեւէ այլ լուծում, կամ արդյոք կառավարությունը մտածո՞ւմ է որեւէ լուծում այս ուղղությամբ։

 
 

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ 14-րդ միջոցառումից նաեւ հեռակա սովորող ուսանողները հնարավորություն ունեն օգտվելու եւ շեշտեց, որ ծրագիրը ներառում է բոլորին։

«Իհարկե, մենք որոշակի տրամաբանություն ենք դրել 14-րդ միջոցառման մեջ եւ առաջին հերթին խրախուսում ենք բարձր առաջադիմություն ունեցողներին։ Կոնկրետ նշված են 21 համալսարաններ եւ բուհեր, որոնց առկա համակարգում սովորող ուսանողները ստանում են համապատասխան զեղչեր»,- ասաց Հարությունյանը։

Նա ասաց, որ 80% եւ ավելի մոգ ունեցող հեռակա սովորող ուսանողները այս տարի կարող են դիմել ուսանողական վարկերի, որի տոկոսներն ամբողջությամբ սուբսիդավորելու է պետությունը: 80%-ից ցածր մոգի դեպքում նախարարը նշեց, որ սուբսիդավորումը կկազմի 5%։

Նախարարը նաեւ հավելեց, որ ուսումնառության ընթացքում հեռակայի որեւէ ուսանող մայր գումարը չի վճարում, միայն տոկոսներն է վճարում։ «Քիչ առաջ էլ կապվեցի ԿԲ-ի նախագահի հետ, նա արդեն տվյալներ ներկայացրեց, որ վարկերը տրվում են»,- ասաց նախարարը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.