«Հրապարակ». Դավիթ Անանյանը հանձնարարել է ՊԵԿ-ի, եւ ֆիննախի պաշտոնատար անձանց «համագործակցել» «Յուքոմ»-ի հետ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ կորոնավիրուսի եւ արտակարգ դրության պայմաններում՝ երբ փակ են բոլոր սահմանները եւ իշխանությունն անգամ հիվանդների հետ շփված անձանց տեղորոշելու հնարավորություն ունի, անհետացել է «Յուքոմի» սեփականատեր Գուրգեն Խաչատրյանը։

Նրա անհետանալուց հետո ԱԱԾ-ն մի խրոխտ հաղորդագրություն տարածեց՝ ներկայացնելով, որ Խաչատրյանները մեղադրվում են ՊԵԿ նախագահի պաշտոնական դիրքի չարաշահման արդյունքում  արտոնություններ վայելելու եւ կաշառք ստանալու համար։

Ուշագրավ  է, որ նորից խոսքը գնումների մասին է․ ՊԵԿ նախագահը հանձնարարել է ՀՀ ՊԵԿ-ի, եւ ֆինանսների նախարարության պաշտոնատար անձանց «համագործակցել» «Յուքոմ»-ի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.