«Ռոման» ու «Արսենալը» մոտ են Մխիթարյանի տեղափոխության հարցում համաձայնության գալուն

Լոնդոնի «Արսենալը» համաձայնել է իջեցնել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը, տեղեկացնում է Sport Mole-ն:

«Արսենալն» այժմ 31-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքի դիմաց «Ռոմայից» պահանջում է 10 միլիոն բրիտանական ֆունտ, ինչը 8 միլիոնով պակաս է ավելի վաղ պահանջված գումարից: 

Սպասվում է, որ «Ռոման» ու «Արսենալն» առաջիկա շաբաթների ընթացքում վերջնական համաձայնության կգան հայ ֆուտբոլիստի տեղափոխության հարցում:

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մտադիր է 4-2-3-1 մարտավարությունից անցում կատարել 3-5-2 մարտավարությանը՝ Մխիթարյանին օգտագործելով որպես երկրորդ հարձակվող՝ Էդին Ջեկոյի կողքին:

Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է Ռուսաստանի առաջնությունը ներկայացնող «Զենիթը»:

«Ռոմայում» վարձակալությամբ հանդես եկող Մխիթարյանն այս մրցաշրջանում ակումբում մասնակցել է 17 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.