Մինչև 2021 թ.-ի տարեվերջ մայրաքաղաքում կավարտվի 300 քաղաքացիների բնակարանների վերանորոգման ծրագիրը. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ առանձնազրույցից հետո ընդլայնված կազմով հանդիպում է ունեցել քաղաքապետարանում:
 
 
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը։
 
«Քննարկել ենք մայրաքաղաքի բնակարանային հերթացուցակներում գտնվող զոհված ազատամարտիկների ընտանիքների եւ անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող առաջին խմբի հաշմանդամների՝ վերանորոգման ենթակա բնակարանների եւ բնակելի տներով ապահովման հարցերը:    
 
Հաշվի առնելով առկա հնարավորությունները՝ պայմանավորվել ենք մինչեւ 2021թ.-ի վերջը պետական միջոցներով ամբողջությամբ ավարտել մեր ավելի քան 300 քաղաքացիների բնակարանների վերանորոգման ծրագիրը: Հորդորել եմ քաղաքապետին սեղմ ժամկետներում կազմակերպել նախագծանախահաշվային աշխատանքները: Իսկ վերը նշված մեր տասնյակ համաքաղաքացիների բնակարանային ապահովման խնդիրը նախատեսում ենք լուծել մինչև 2022թ.-ի վերջը»,- գրել է Ա. Հարությունյանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.