Իրանը որոշել է փոխել արժույթը՝ ռիալը փոխում է թումանի

Իրանի մեջլիսը (ազգային ժողովը) այսօր ընդունել է ազգային արժույթի դենոմինացիայի և դրա անվանափոխման մասին օրինագիծը: Այս մասին գրում է ISNA գործակալությունը:

Փաստաթղթի համաձայն, Իսլամական Հանրապետության ազգային արժույթը կոչվելու է թուման, այլ ոչ թե ռիալ, ինչպես նախկինում: Փոխանակման դեպքում մեկ թումանը հավասար կլինի 10 հազար ռիալի, այսինքն՝ դենոմինացիայի ընթացքում արժույթի անվանական արժեքը կնվազի չորս կարգով, գրում է ՏԱՍՍ-ը ։

Ազգային արժույթի փոխարինումը կիրականացվի աստիճանաբար, թումանը եւ ռիալը զուգահեռաբար կգործեն երեք տարվա ընթացքում:

Իրանի կենտրոնական բանկը պարտավոր է անցումային շրջանն սկսել օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում:

Հիշեցնենք, որ Իրանի կառավարությունը հավանություն է տվել կարգավորչի կողմից ներկայացված դրամական բարեփոխումների նախագծին դեռեւս 2016 թվականին, այնուհետեւ քննարկվել են նորամուծության մանրամասները:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.