Ավտովթար Շիրակի մարզում. Գյումրիում բախվել են Վազ 21099-ն ու Վազ 2106-ը. տարեց ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր` մայիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ և Պերճ Պռոշյան փողոցների խաչմերուկում բախվել են Գյումրիի բնակիչներ՝ 34-ամյա Արթուր Պետրոսյանի վարած ՎԱԶ 21099 մակնիշի 55 AՍ 550 համարանիշի և 83-ամյա Ստյոպա Միքայելյանի վարած ՎԱԶ 2106 մակնիշի 23 ՏՕ 215 համարանիշի ավտոմեքենաները։
 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդ Ս. Միքյայելյանն ու նրա ուղևոր՝ Գյումրիի բնակիչ, 77-ամյա Վերա Միքայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։

 
 
 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ։

 
 
 

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ժամանել են նաև ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը։

 
 
 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 06-ի վարորդ Ս. Միքայելյան ու ուղևոր Վ. Միքայելյանը ամուսիններ են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.