Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Ապրիլի 30-ին, ժամը 08:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 45 շենքի բնակարաններից մեկի քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով պատուհանից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Նելլի Պ.-ի (ծնված 1974 թ.) ինքնասպանության փորձը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.