Մինչ կորոնավարակը տնտեսության ակտիվությունը աճել էր. հետաքրքիր թվեր․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա հունվար-մարտ ամիսներին 4 տոկոսով աճել է 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Շինարարության ծավալն այս տարվա հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 9.4 տոկոսով: Առևտրի շրջանառությունում հունվար-մարտ ամիսներին աճը կազմել է 0.2 տոկոս, իսկ մատուցած ծառայությունների ծավալն ավելացել է 5.5 տոկոսով:

Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում հունվար-մարտին աճել է 9.2 տոկոսով՝ կազմելով 190 հազար 136 դրամ: Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 10.5 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 7.7 տոկոսով: Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է նվազում՝ շուրջ 4 տոկոսով: Սակայն արտահանումն աճել է 0.2 տոկոսով, իսկ ներմուծումը նվազել է 6.2 տոկոսով»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 28.04.20թ. համարում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.