Գյումրիի ինֆեկցիոնում բուժում ստացող պացիենտների թիվը հասավ 67-ի

 

«Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 67 պացիենտ է բուժում ստանում, նրանցից 60-ը Շիրակի մարզի բնակիչ է։

13 պացիենտ բուժում են ստանում մայրաքաղաքում, 10 պացիենտ առողջացել և դուրս է գրվել, հիվանդության արդյունքում արձանագրվել է մահվան 3 դեպք:

Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 297 քաղաքացի։ Մարտի մեկից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 686 նմուշառում»,- այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցեցին Շիրակի մարզպետարանից։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.