Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Ապրիլի 27-ին, ժամը 20:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի թիվ 12 Բ հասցեի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ. սյանը, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի թիվ 12 Բ հասցեի մոտ «Volksfagen Golf» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վոլոդյա Բ., ծնված 1996 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ. սյանը, որի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։55-ին, մարվել՝ 21։05-ին։ Ամբողջությամբ այրվել է «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան:

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.