Բաժին : Պատահարներ
Խոշոր ավտովթար Ապարանում. բախվել են BMW X5-ն ու Mercedes-ը. կա վիրավոր
Երեկ՝ ապրիլի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 14։30-ի սահմաններում Ապարան քաղաքի Գարեգին Նժդեհի 15/1 հասցեի դիմաց բախվել են Ապարանի բնակիչ՝ 44-ամյա Տիգրան Նշանյանի վարած Mercedes մակնիշի 35 QG 167 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 27-ամյա Տիրան Համամջյանի վարած BMW մակնիշի 36 ՏD 163 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Տ. Նշանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: