Հայտնաբերվել է գերմանացիների կողմից խորտակված «Արմենիա» ջերմանավը

Ղրիմի ափերի մոտ հայտնաբերվել է 79 տարի առաջ խորտակված «Արմենիա» ջերմանավը ։ «Արմենիա»- ի կործանումը համարվում է պատմության մեջ ամենախոշոր ծովային աղետներից մեկը, հայտնում է «Զվեզդա» հեռուստաալիքը:

Ջերմանավը խորտակել են գերմանացիները  1941 թվականին։ Նավը գտնվում է մեծ լանջի վրա 1,5 հազար մետր խորության վրա՝ ափից մոտ 18 մղոն հեռու։ Հատուկ սարքավորումների օգնությամբ փորձագետները կարող են մանրամասնորեն դիտել հայտնաբերված նավի ուրվագծերը։ Խորտակված «Արմենիա»- ի մակերեւույթից նմուշներ վերցնելու համար ջրի մեջ իջեցվել են մանիպուլյատոր-սարքեր ։

«Արմենիա»- ի կործանումը համարվում է ամենախոշոր ծովային աղետներից մեկը, որը մի քանի հազար մարդու կյանք է խլել։ Փորձագետները ճշտել են, որ տարհանման եւ մարտական գործողությունների առանձնահատկությունների պատճառով այդ տարածաշրջանում զոհվածների ճշգրիտ թիվը չի հաջողվի պարզել: Մասնավորապես, գերմանական ավիացիայի հարձակումից հետո ուժեղ ծանրաբեռնվածության պատճառով ջերմանավը գրեթե ակնթարթորեն խորտակվել է։

Հեռուստաալիքը ճշտել է, որ մինչեւ նավի հայտնաբերման պահը նրա ճշգրիտ գտնվելու վայրը հայտնի չէր, որոնելիս տարբեր վարկածներ են մշակվել: Նավի գտնվելու վայրի մանրամասները գաղտնի են պահվում՝ խորջրյա արշավի անցկացման պատճառով:

«Արմենիա» մարդա-բեռնատար ջերմանավը կառուցվել է Լենինգրադում 1928 թվականին, նույն թվականին նավն իջեցվել է ջրի վրա։ 1941 թվականի նոյեմբերի 7-ին նավը, որը մի քանի հազար վիրավոր մարտիկներ եւ տարհանվող քաղաքացիներ էր տեղափոխում, ջրասույզ Է եղել Ղրիմի մոտ՝ գերմանական ավիացիայի կողմից:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.