Համաշխարհային բանկը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ Կառավարությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով նորանշանակ փոխնախագահ Աննա Բյերդեի և նույն պաշտոնում իր լիազորություններն ավարտող Սիրիլ Մյուլերի հետ: Տեսազանգին հայկական կողմից մասնակցել են նաև Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը:

Փոխվարչապետը, ՀԲ կողմին շնորհակալություն հայտնելով տեսազանգի նախաձեռնության համար, նշել է, որ Համաշխարհային բանկը շարունակում է մնալ ՀՀ առանցքային գործընկերներից մեկը: Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել ՀԲ-ի հետ համագործակցությունը հատկապես այս ժամանակահատվածում:

Փոխվարչապետն իր երախտիքի խոսքն է հայտնել պարոն Մյուլերին կատարած մեծածավալ աշխատանքի համար և նշել, որ պատիվ է եղել համագործակցել այսպիսի խորը գիտելիքներով և մասնագիտական հմտություններով պաշտոնյաի հետ՝ ընդգծելով, որ նա մշտապես կլինի մեր երկրի բարեկամը:

Այնուհետև փոխվարչապետը շնորհավորել է Աննա Բյերդեին իր նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր և արդյունավետ աշխատանք իր պատասխանատու գործում:

Տեսազանգի ընթացքում հայկական կողմը ՀԲ պատվիրակությանը ներկայացրել է կորոնավիրուսային համավարակի սոցիալական և տնտեսական հետևանքների չեզոքացման ուղղված միջոցառումները՝ նշելով, որ դրանք նաև ՀԲ խորհրդատվությունների շնորհիվ շարունակաբար բարեփոխումների են ենթարկվում՝ դառնալով առավել

թիրախային և արդյունավետ

Սիրիլ Մյուլերը բարձր է գնահատել կորոնավիրուսի տարածումը կանխելու և բնակչության ու տնտեսության համար դրա հետևանքները չեզոքացնելու ուղղությամբ Կառավարության ձեռնարկված քայլերը: Իսկ նորանշանակ նախագահ Աննա Բյերդեն նշել է, որ Համաշխարհային բանկը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը Կառավարությանը այս կարևոր փուլում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տնտեսական ոլորտում Հայաստանի առջև կանգնած մարտահրավերների և դրանց հաղթահարման շուրջ: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.