Հայոց ցեղասպանության փաստերն անհերքելի են. Նենսի Փելոսի

1lurer.am-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հանդես է եկել հայտարարությամբ, որով հարգել է Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակը:

«Այս կարևոր օրը՝ Օսմանյան կայսրության ղեկավարների կողմից 1.5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց ու երեխաների համակարգված բնաջնջումից 105 տարի անց, մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին ու վերապրածներին: Անմեղ հայերի դեմ իրագործված բարբարոսության սարսափազդու գործողությունները որպես բիծ են մնում մարդկության պատմության մեջ և մեր ժամանակներում նման վայրագությունների նկատմամբ զգոն լինելու պատասխանատվության սարսափեցնող հիշեցում: Փաստերն անհերքելի են: Հայերի սերունդները դեռ պետք է պայքարեն նրանց դեմ, ովքեր կփորձեն վերաշարադրել պատմությունն ու ժխտել Հայոց ցեղասպանության մասին իրականությունը»:

Նենսի Փելոսին հիշատակել է անցյալ տարի ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման մասին, որով օրենսդիրները պատվել են նրանց, ովքեր ընդմիշտ լռեցվել են, և որով վերահաստատում են նման հանցագործությունների մասին բարձրաձայնելու իրենց հաստատակամությունը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.