Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի 56 հաստատված դեպք կա

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«ՀՀ Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: Մարզում ընդհանուր ունենք 56 հաստատված դեպք։

Բոլոր նոր դեպքերի շփման շրջանակը պարզվել է, ըստ անհրաժեշտ ցուցումների կատարվում է քաղաքացիների մեկուսացման եւ ինքնամեկուսացման գործընթացը»։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.