Փլուզում Աշոցք գյուղում. տուժածներ չկան

Ապրիլի 23-ին, ժամը 10:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Աշոցք գյուղի Հրապարակ 3 հասցեում գտնվող ոչ բնակելի շինությունում տեղի է ունեցել փլուզում: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մասնակի փլուզվել է 1967-ական թվականներին կառուցված երկհարկանի ոչ բնակելի շինության 1-ին հարկի արտաքին պատից մոտ 20 քմ հատված: Առկա է հետագա փլուզման վտանգ. տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.