Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 դեպք, 1-ը` մահվան ելքով

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 դեպք, 1-ը` մահվան ելքով:

Մարզպետարանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ մարզում կորոնավիրուսային հիվանդությամբ մեկուսացված են 172 հոգի, 617 քաղաքացի ինքնամեկուսացված է։

 

«87 տարեկան կինը ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, 8 տարի անկողնային հիվանդ է եղել, ունեցել է նաև խրոնիկ հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդություն, իշեմիկ ինսուլտ է տարել մի քանի անգամ։ Երեք օր առաջ պացիենտի դստեր մոտ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության դրական արդյունք, երկու օր հետո իր թեստի պատասխան է դրական եկել։

Ցավոք, ուղեկցող հիվադությունների պատճառով հնարավոր չի եղել պացիենտի կյանքը փրկել»,- ասված է գրառման մեջ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.