Նիկոլ Փաշինյանը ցավակցել է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի իր էջում ցավակցել է արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանի մահվան կապակցությամբ։

«Մեծ ցավով և խորը ափսոսանքով տեղեկացա Ռուբեն Շուգարյանի անժամանակ մահվան մասին։ Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում նրա ընտանիքին և ընկերներին։ Պարոն Շուգարյանն իր մեջ մարմնավորել է մտավորականի լավագույն գծերը` լայն աշխարհայացքով, ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ և հայրենասիրությամբ»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում 58 տարեկանում ապրիլի 21-ին կյանքից հեռացել է արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.