Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը կքննի Արտուշ Գաբրիելյանը

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ փաստաբան Ամրամ Մակինյանից:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՊԵԿ-ի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ապօրինի հարստացման, փողերի լվացման և հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու համար: Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար:

Ա.Գաբրիելյանը ամենացածր վարկանիշ ունեցող դատավորներից է,  այս պահին նրա վարկանիշն է  8 միավոր։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.