Կորոնավիրուսով վարակված 73 պացիենտ կա Շիրակի մարզում

«Շիրակի մարզում մինչ օրս կորոնավիրուսով վարակված 73 պացիենտ է եղել, 8 պացիենտներ այս պահին բուժումը Երևանում են շարունակում, 10 մարդ լավացել է և դուրս է գրվել։ Այս պահին Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում 52 պացիենտ բուժում է ստանում։ Արձանագրվել է նաև մահվան 3 դեպք»,- այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցեցին Շիրակի մարզպետարանից։

Շիրակի մարզպետարանից տեղեկացրին նաև, որ Մարալիկ համայնքում պարետի ցուցումներն ամբողջությամբ պահպանվում են և հսկվում են ելքերն ու մուտքերը։

 
 

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին մահացել էր կորոնավիրուսով վարակված 68-ամյա մարալիկցի տղամարդը։ Ապրիլի 16-ին Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի կենտրոնում՝ Մարալիկում, կորոնավիրուսի նոր դեպքեր են հաստատվել։ Վարակակիրները Մարալիկի առողջության կենտրոնի բուժաշխատողներն էին։

 

Մարալիկի առողջության կենտրոնը երկու շաբաթով դադարեցրել է իր առողջապահական ծառայությունների իրականացումը։

Ապրիլի 19-ին Մարալիկում մահվան դեպք արձանագրվեց (90-ամյա տղամարդը), և երրորդ մահվան դեպքն արձանագրվեց ապրիլի 20-ին (62 -ամյա ձորակապցի տղամարդը):

 
 

Նշենք, որ պարետի որոշման համաձայն՝ ապրիլի 19-25-ը Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվելու են սահմանափակումներ:

Մարալիկի համայնքապետը ԳԱԼԱ-ին փոխանցեց, որ այս պահին իրավիճակը հանգիստ է, և պատշաճ իրականացվում են շարունակական կանխարգելիչ աշխատանքներ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.