Համաճարակից անտեղյակ զույգը նավով մեկնել է ծովային ճանապարհորդության

Զբոսաշրջիկ զույգը ուղևորվել է Կարիբյան ծովով ուղևորության՝ չիմանալով կորոնավիրուսի համաճարակի մասին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը ։

Երեք տարի առաջ իտալական Լոմբարդիայից Ելենա Մանիգեթին (Elena Manighetti) եւ անգլիացի Ռայան Օսբորնը (Ryan Osborne) թողել են աշխատանքը եւ նավ գնել ծովային ճանապարհորդությունների համար: Փետրվարին զույգը, որը գտնվում էր Կանարյան կղզիներում, ուղեւորվել Է Սենթ Վինսենթ եւ Գրենադիններ՝ Կարիբյան ծովի հարավային մասում գտնվող պետություն։ Վերջնական կետին հասնելու համար, նրանք պետք է հաղթահարեին երեք հազար մղոն.

Սակայն, մոտենալով Կարիբյան ավազանին, զույգը պարզել է, որ շատ կղզիներ փակել են իրենց սահմանները, որպեսզի պաշտպանեն իրենց բնակչությունը կորոնավիրուսային վարակից: Պարզվել է, որ այն 25 օրվա ընթացքում, որ երիտասարդն ու աղջիկը զրկված են եղել բջջային կապից եւ նորություններից, հիվանդությունը դուրս է եկել Ասիայի սահմաններից եւ տարածվել ամբողջ մոլորակով:

«Փետրվարին մենք լսել էինք, որ վիրուսը հայտնվել է Չինաստանում, սակայն կարծում էինք, որ մեր ծովում գտնվելու ժամանակահատվածում համաճարակը կավարտվի», — պատմել է աղջիկը բրիտանացի լրագրողներին:

Ինտերնետին հասանելիություն ստանալով՝ աղջիկը կարողացել է կապ հաստատել մտերիմների հետ եւ իմացել է, որ իր ընտանիքն անվտանգ է, սակայն մի քանի մոտ ծանոթներ կորոնավիրուսային վարակի զոհ են դարձել: Աղջկա հայրենի քաղաքը արդեն վեց շաբաթ է գտնվում է խիստ կարանտինի մեջ։

Այժմ զույգը գտնվում է Բեկիա կղզում՝ Սենթ Վինսենթից 14 կիլոմետր հեռավորության վրա եւ չի կարող շարունակել ճանապարհորդությունը սահմանների փակ լինելու պատճառով: Զբոսաշրջիկները խոստովանել են, որ կցանկանային սպասել հիվանդության բռնկման ավարտին եւ շարունակել Կարիբյան ավազանի ուսումնասիրությունը մինչեւ փոթորիկների սեզոնը, որը կսկսվի ամռանը: «Մենք հայտնվեցինք վիրուսի եւ փոթորիկների միջեւ», — նշել է Մանիգետին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.