«Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում թոքաբորբով պացիենտները 7-ն են, որոնցից 5-ը երեխաներ են». Ա. Բեյբության

 

«Մեր բուժհաստատությունում գտնվող պացիենտների առողջական վիճակը լավ է, այս պահին ունենք նաև թոքաբորբով պացիենտներ, վերջիններս բուժում են ստանում։ Ընդհանուր առմամբ՝ վիճակը կայուն է։ Մեր բուժհաստատությունում միայն կորոնավիրուսի հաստատված դեպքերով պացիենտներ են։ Այս պահին ինֆեկցիոն հիվանդանոցում թոքաբորբով պացիենտները 7-ն են, որոնցից 5-ը երեխաներ են»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը։

 
 

Աստղիկ Բեյբությանը նշում է, որ պացիենտներն ուղեկցող այլ հիվանդություններ չունեն։

 

Հիշեցնենք, որ Շիրակի մարզում մինչ օրս կորոնավիրուսով վարակված 73 պացիենտ է եղել, 8-ը այս պահին բուժումը Երևանում են շարունակում, 10 մարդ ապաքինվել է և դուրս գրվել։ Այս պահին Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում 52 պացիենտ է բուժում ստանում։

 
 

Արձանագրվել է մահվան 3 դեպք։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.