Երևանում վրաերթի են ենթարկվել 2 հետիոտն. վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց

Քիչ առաջ վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 21:40-ի սահմաններում Opel մակնիշի 35 CD 929 համարանիշի ավտոմեքենայի վարորոդը Թամանցիների փողոցում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվ է գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որոնք մինչև վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածների ինքնությունը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.