Դուք էլ մեզ օգնեք. «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի բուժանձնակազմը միայն մեկ խնդրանք ունի

 

Կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողները հավատարիմ են իրենց երդմանը, չեն դժգոհում ու պայքարում են կորոնավիրուսի դեմ, բայց հիմա նրանք էլ օգնության կարիք ունեն։

 
 

Երկարատև անքուն գիշերներ ու ծանրաբեռնված աշխատանք՝ ընտանիքից ու հարազատներից հեռու, ապա 14-օրյա կարանտին ու կրկին վերադարձ աշխատանքի: Ավելի քան 18 օր է` Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի անձնակազմի աշխատանքային գրաֆիկը նույնն է:

 
 

«Գրիգոր Լուսավորիչն» ապրիլի 2-ից ամբողջովին գործում է որպես կորոնավիրուսի դեմ պայքարի հիվանդանոց: Բուժկենտրոնում աշխատող ռենտգեն–լաբորանտ Սիլվա Շահինյանը, որն այժմ կարանտինում է, Sputnik Արմենիային ասաց, որ դժվարություններն ավելի շատ հոգեբանական են՝ հիվանդների չնվազող թիվ, արձանագրվող մահեր, բայց նաև յուրաքանչյուր բուժված ու հիվանդանոցից դուրս գրված հիվանդի հետ հույս ու ժպիտ: Սիլվան ինքը արդեն 17 օր է` հարազատների հետ միայն հեռախոսով է շփվում, նրանց վստահեցնում, որ իրենց մոտ ամեն ինչ նորմալ է:

 
 
 
 

«Մենք լավ ենք, մեզ համար անհանգստանալու կարիք չկա: Ոչ մի բանի կարիք չունենք: Տրամադրությունը նորմալ է, փորձում ենք դրական տրամադրությունը պահել՝ հուսալով, որ շուտով ամեն ինչ նորմալ հունի մեջ կընկնի: Փորձում ենք չընկճվել ու մեր դրական տրամադրությունը նաև հիվանդներին փոխանցել,- ասում է Սիլվան, որը չի պատրաստվում տուն գնալ, քանի դեռ կորոնովիրուսի դեմ պայքարը չի ավարտվել։ – 15 օր աշխատել եմ, հիմա 14 օր կարանտինի մեջ եմ, որից հետո` էլի աշխատանքի: Սուտ է, որ ասեմ, թե հարազատներին չենք կարոտում, բայց այս պահին պետք է այսպես աշխատենք՝ մենք ենք ընտրել մեր մասնագիտությունը ու հետևում ենք Հիպոկրատի երդմանը։ Սա պատերազմ է վարակի դեմ, մենք էլ առաջնագծում ենք»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.