Պատմության մեջ առաջին անգամ ամերիկյան նավթի գինը զրոյից ցածր է

WTI տեսակի ամերիկյան նավթի գինը կտրուկ նվազել է: Պատմության մեջ առաջին անգամ այն վաճառվում է 0 ցենտից պակաս գնով: 

Լոնդոնի ֆոնդային բորսայում կայացած «ICE Futures» - ի  տվյալների համաձայն, արժեքը 1 բարելի դիմաց 1 դոլարից էլ ցածր է:

Դա WTI տեսակի նավթի 2020-ի մայիսին մատակարարման ֆյուչերսի արժեքն է:

 
Ավելին՝ այստեղ
 
Ի դեպ, տնտեսագետ Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքի իր էջում խորհուրդ է տալիս այդքան չանհանգստանալ:

Ըստ նրա՝ «ճիշտ է՝ նավթի գինը երկարաժամկետ, կայուն անկման ֆունդամենտալ պատճառներ ունի՝ առաջարկի և պահանջարկի անբարենպաստ փոփոխությամբ պայմանավորված, սակայն այս աննախադեպ «-» գինը վերաբերում է մայիս ամսին մատակարարվող նավթի ֆյուչերսներին, որոնց ժամկետը լրանում է վաղը: Քանի որ աշխարհի տնտեսությունները «կանգնած են», մայիսին մատակարարվող նավթը շատ քչերին է պետք: Իսկ քանի որ այդ նավթի պահեստավորումը ևս ծախս է, շատերը վճարում են մայիսի նավթից ազատվելու համար, և ձևավորվում է բացասական գին»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.