Հույս կա, որ հաջորդ տարի ՀՀԿ գործադիր մարմինը կդատապարտի կաշառակերությունը. Ռուբեն Ռուբինյան

 

Կարդացի ՀՀԿ-ի անչափ մտահոգ հայտարարությունը Արցախի հարցի վերաբերյալ։

Ողջունելի է, որ վերջապես ՀՀԿ-ն հետ է կանգնում ղարաբաղյան խաղաղ գործընթացի շրջանակներում գոյություն ունեցած այն փաստաթղթից, որի շուրջ տարիներ շարունակ Սերժ Սարգսյանը վարել է բանակցություններ և որը, իր իսկ խոստովանությամբ, պատրաստ է եղել ընդունել:

 
 

Սա, ինչ խոսք, հայրենանվեր գործ է, որը կարող է էլ ավելի ամրապնդել հայկական կողմի դիրքերը խաղաղ գործընթացում:

 

Հիրավի, հուսադրող է ինքնախոստովանական այն տեմպը, որով ՀՀԿ-ն առաջ է շարժվում։ Եթե այսպես շարունակվի, հույս կա, որ հաջորդ տարի ՀՀԿ գործադիր մարմինը կդատապարտի կաշառակերությունը, հաջորդ տարի՝ ընտրակեղծարարությունը, հաջորդ տարի՝ Սերժ Սարգսյանին, հաջորդ տարի՝ ինքն իրեն։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.