ՀՀ ՏՄՊՊՀ. Կարագի, բուսական յուղի և ալյուրի գները շարունակում են նվազել

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի արդյունքների համաձայն՝  մայրաքաղաք Երևանում շարունակվում է  կարագի և բուսական յուղի գների նվազման դինամիկան:  Մասնավորապես՝ ապրիլի սկզբի համեմատ 1 կգ կարագի գինը նվազել է շուրջ  180,  բուսական յուղինը՝ 45 դրամով:  Հատկանշական է, որ նշված  ապրանքատեսակների գները  նույնիսկ ավելի ցածր են փետրվարի սկզբին արձանագրված գներից:

Ընթացիկ ամսվա սկզբի համեմատ գնի փոքր-ինչ նվազում է արձանագրվել նաև ալյուրի գծով, սակայն  այն դեռևս 10 դրամով գերազանցում է փետրվարի  գինը:  Հացի գինը դիտարկված  ամբողջ ժամանակահատվածում փոփոխություններ չի կրել:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ներկայացվող գրաֆիկական պատկերներում:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության

պետական հանձնաժողով

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.