Խորհրդարանում չկա կորոնավիրուսով վարակված անձ. Վահան Կոստանյան

Մինչ օրս Ազգային ժողովում չկա նոր կորոնավիրուսով վարակված անձ: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյանը:

«Պատգամավորների սպասվող թեստավորումը կրում է պրոֆիլակտիկ բնույթ»,- ավելացրել է Կոստանյանը։

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ ԱԺ աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել, եւ այդ պատճառով պատգամավորները պետք է թեստավորվեն:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.