Մեծաքանակ սնունդ, անվճար պարարտանյութ. «Գ.Ծառուկյան» հիմնադրամի հերթական ակցիան Գեղարքունիքում

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը համաճարակային իրավիճակում շարունակում է խոշորամասշտաբ սոցիալական աջակցությունը Հայաստանի տարբեր մարզերի քաղաքացիներին: Հերթական անգամ հիմնադրամի տեսադաշտում է Գեղարքունիքի մարզը: ԲՀԿ տարածքային գրասենյակների թեժ գծերին ստացված մեծաթիվ զանգերը հաշվի առնելով՝ հիմնադրամն արտակարգ դրության պայմաններում արդեն 3-րդ անգամ է սննդամթերք հատկացնում մարզին: Տարբեր համայնքներից հիմնադրամ են դիմել նաև պարարտանյութ ստանալու խնդրանքով: Քաջ գիտակցելով, որ հողագործությունը գյուղացիների ապրուստի հիմնական միջոցն է ՝ Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է սննդամթերքից բացի նաև անվճար պարարտանյութ հատկացնել գյուղատնտեսությամբ զբաղվողներին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.