Կորոնավիրուսով վարակված ծննդկանը առողջ երեխա է ունեցել. Ա.Թորոսյան

Կորոնավիրուսով վարակված ծննդկանը ապրիլի 16-ին բարեհաջող երեխա է ունեցել, երկուսն էլ իրենց լավ են զգում: Այդ մասին հայտնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Երեկ ունեցել ենք առաջին ծնունդը մայրիկից, ում մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել:

Բարեբախտաբար, շնորհիվ մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի թե' երեխան, թե' մայրը իրենց լավ են զգում:

Ծննդաբերությունից հետո դրված թեստը ծննդկանի մոտ տվել է բացասական արդյունք, իսկ երեխան կթեստավորվի այսօր: Նրանք դեռ 14 օր կգտնվեն բժշկական հսկողության տակ:

Առողջություն եմ մաղթում նրանց», - նշել է նա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.