Արցախում կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացու բուժումն ընթանում է դրական դինամիկայով

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսով վարակվածներից մեկի մոտ՝ հաստատված երկկողմանի թոքաբորբ, դիտվում է դրական դինամիկա, մյուս քաղաքացու մոտ առկա է ներծծման փուլում գտնվող ձախակողմյան թոքաբորբ, և բուժումն ընթանում է դրական դինամիկայով: Նոր կորոնավիրուսով վարակված մյուս քաղաքացիների մոտ խնդիրներ չկան: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ 

Տեղեկացնում են, որ  վարակով հաստատված 6 քաղաքացիներից երկուսի մոտ երեկ անցկացվել է կրկնակի թեստավորում: Եթե այսօր էլ նրանց արդյունքները բացասական լինեն, ապա կհամարվեն ապաքինված և դուրս կգրվեն բուժհաստատությունից:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.