Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1518-ի

Թուրքիայում ապրիլի 15-ի դրությամբ կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 115 մարդ։ Այս մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում անցկացված 34․090 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4․281 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 115 դեպք։ Նույն ժամանակահատվածում ապաքինվել է ևս 511 մարդ։

Թուրքիայում, ըստ պաշտոնական տվյալների, մինչև այսօր համավարակից ապաքինվել է ընդհանուր առմամբ 5․674 հիվանդ։ 1․820 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Այսպիսով, վերջին տվյալների համաձայն, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 69.392 հաստատված դեպք և մահվան 1518 դեպք։ Կատարված թեստավորումների թիվը հասել է 477․716-ի։

Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը գրանցվել է մարտի 17-ին։

Աղբյուր`    Ermenihaber.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.