Արցախում թեստավորված 16 քաղաքացու COVID-19 հետազոտման թեստի արդյունքները բացասական են

Արցախ տեղեկատվական շրաբը հայտնում է, որ ԱՀ առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ այսօրվա ընթացքում թեստավորված 16 քաղաքացու COVID-19 հետազոտման թեստի արդյունքները բացասական են, այսինքն՝ հետազոտության արդյունքում կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:

Միաժամանակ նշվում է, որ այդ 16 քաղաքացու թվում են եղել նաև վարակի դեպքով Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված երկու քաղաքացի, որոնց դեպքում ըստ էության, իրականացվել է կրկնակի թեստավորում (առաջին թեստավորումն իրականացվել էր մեկուսացնելուց հետո):

 
 

Ըստ գործող ընթացակարգի՝ վաղը վերոնշյալ երկու վարակակիրները կրկին կթեստավորվեն և թեստավորման բացասական արդյունքների դեպքում դուրս կգրվեն:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.