Ուկրաինայի հայ համայնքի 4 ներկայացուցիչ վարակվել է կորոնավիրուսով

Ուկրաինայի հայ համայնքի 4 ներկայացուցիչ վարակվել է կորոնավիրուսով, այս մասին AnalitikaUA.net-ին տեղեկացրելէ Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ բոլոր վարակվածները մեկ ընտանիքի անդամներ են, բոլորը հոսպիտալացվել են:

Անդրադառնալով Հայաստան վերադառնալ ցանկացողների հարցին՝ նա նշել է, որ մոտ 30 քաղաքացի մեկնելու ցանկություն է հայտնել, սակայն այս պահին նման հնարավորություն չկա:

Պարբերականը նշում է, որ Ուկրաինայի հայ համայնքն ու հոգեւորականությունն ակտիվորեն ներգրավված են կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացին:

Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը հանդես է եկել ուղերձով, որում իր երախտագիությունն է հայտնել համայնքին եւ նրանց, ովքեր աջակցություն են ցուցաբերում են այս դժվարին օրերին:

Այս պահի դրությամբ Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 2500-ը:

Հիշեցնենք, որ ուկրաինական ավիաընկերությունը մարտի 25-ին չարտերային չվերթ է իրականացրել Երեւանից, որտեղից Կիեւ է մեկնել Ուկրաինայի եւ Հայաստանի 92 քաղաքացի: Չվերթն իրականացվել Է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբայի եւ ուկրաինացի դիվանագետների ջանքերի շնորհիվ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.