Նոր մանրամասներ՝ Գեղարքունիքում գրանցված վարակման դեպքից

«Ցավոք, մենք այլևս միակը չենք»,-ֆեյսբուքի իր էջում գրել էր Գեղարքունիքի մարպետ Գնել Սանոսյանը՝ այսպիսով հայտնելով, որ մարզում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այլ մանրամասներ մարզպետը չի հայտնել:

«Ա1+»-ի տեղեկություններով դեպքը Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համյանքից է: Համայնքի  ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը «Ա1+»-ի հետ զրույցում տեղեկատվությունը չհաստատեց, բայց նշեց, որ անձը ում մասին խոսվում է, երկար ժամանակ գտնվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում, տեղափոխվել է Մարտունու հիվանդանոցից:

 

Գյուղապետն ասաց՝ իրեն զգուշացրել են,որ հիվանդի մերձավորներին տեղակացնի, որ շփումներ չունենան, բայց հստակ կորոնավիրուսի հաստատման մասին ինֆորմացիա չեն տվել:

Հարցին, թե այդ անձի շփման շրջանակը մե՞ծ է, համայնքապետն ասաց, որ ոչ:

Գեղարքունիքի մարզպետարանից ինֆորմացիա ստանալ չհաջողվեց, ասացին ճշտումների փուլում են:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.