Վարորդները, որոնց մոտ կորոնավիրուս էր հաստատվել Հայաստանում, կբուժվեն Վրաստանում. jnews.ge

Թբիլիսիի ինֆեկցիոն կլինիկայի բուժական մասով տնօրեն Մարիա Էզուգբաիայի խոսքերով՝ իրենց մոտ են տեղափոխվել բեռնատարի երկու վարորդ, որոնց մոտ կորոնավիրուս հաստատվել էր Հայաստանում:

 

Վարորդների վիճակը կայուն է: Նրանք արդեն 9-10 օր է հիվանդ են: Էզուգբաիայան ասել է, որ եթե 10 օրվա ընթացքում հիվանդությունը չի բարդանում, որպես կանոն ապաքինման գործընթացն ավելի շուտ է սկսվում, ու այդ երկու վարորդը հենց այդ փուլում են: Բժշկի խոսքով՝ ամենայն հավանականությամբ նրանց վիճակը կայուն կմնա, շուտով կապաքինվեն:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.