Թոքաբորբ ունեցող 180 պացիենտ կա․ առաջիկայում կորոնավիրուսից մահացած անձանց հերձելու համար նոր դիահերձարան կլինի

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ կորոնավիրուսով վարակված թոքաբորբ ունեցողների ընդհանուր թիվը մի քանի ժամ առաջվա դրությամբ մոտ 180 է։

Հարցին, թե քանի բուժաշխատող է կորոնավիրուսով վարակվել, նա պատասխանեց.«Այստեղ կարևորը ամեն կոնկրետ դեպքի համաճարականաբանական հետազոտությունն է։ Բուժաշխատողների հարցը մի քիչ սպեցիֆիկ է, բայց նաև վարակումը գրեթե անխուսափելի է, որովհետև նրանք շատ-շատ են շփվում տարբեր անձանց հետ, նաև պաշտպանիչ միջոցներ օգտագործելուց հետո հաճախ վարակման դեպքեր լինում են։ Լավն այն է, որ որևէ ծանր դեպքով բուժաշխատող չունենք»,-ասաց Թորոսյանը։

Անդրադառնալով հարցին, թե քանի մահվան դեպք է եղել, որ դիահերձումից հետո կորոնավիրուսը հաստատվել է, նախարարը պատասխանեց, որ կորոնավիրուսային հիվանդության որևէ պացիենտի հերձում չի իրականացվել։

Թորոսյանը նաև հայտնեց, որ առաջիկայում առնվազն մեկ դիահերձարան կլինի, որտեղ կդիահերձվեն հենց նման պացիենտները։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.