Պաշտոնեական անփութության հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 36 մլն. ՀՀ դրամի վնաս

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրենը, պատասխանատվություն կրելով ընկերության գործառույթների պատշաճ կատարման համար, ծառայության նկատմամբ առերևույթ դրսևորել է անբարեխիղճ վերաբերմունք և իր պարտականությունները կատարել է ոչ պատշաճ: Այս մասին «Փաստինֆո» -ն տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մասնավորապես՝ պարզվել է, որ նա,  ՀՀ  կառավարության  216-Ն որոշման 5-րդ և 7-Ն որոշման 6-րդ կետերի համաձայն, պարտավոր լինելով  պետության կարիքների  համար ձեռք բերված սերմացուները պահպանել ՀՀ-ում գտնվող նմանատիպ սերմացուներ պահեստավորելու համար նախատեսված պահեստներում, պետական կարիքների համար 2017-2018թթ. ձեռք բերված և չիրացված  սերմացուների խմբաքանակները պահեստավորել է տեխնիկական և սանիտարական տեսակետից հատիկապահեստների  հիմնական պահանջներին չբավարարող պահեստներում, որի  հետևանքով պետությանը պատճառվել  է 36.486.610 ՀՀ դրամի վնաս:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի (պաշտոնեական անփութություն) 2-րդ մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.