Նախկինում օրական 50 դեպք էր մեկ աղբյուրից, իսկ հիմա 16-20 դեպք՝ տարբեր աղբյուրներից.Արսեն Թորոսյան

Չենք կարող ասել, որ կորոնավիրուսի տարածումը կանգնում է և 100 տոկոսով մարում: Այս մասին այսօր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Նախկինում Հայաստանում օրական հայտնաբերվում էր կորոնավիրուսի 50 դեպք, բայց բոլորը մեկ աղբյուրից էին: Հիմա հայտնաբերվում է 16, 20 դեպք, բայց 10-20 տարբեր աղբյուրներից: Վիրուսի շրջանառությունը, որպես այդպիսին, վերահսկողությունից դուրս է եկել: Մեր խնդիրն է ամեն հնարավոր դեպքը գտնել, թեստավորել, հաստատել, մեկուսացնել ամբողջ շրջապատը, բուժել, արդեն առողջացած դուրս թողնել»,-ասաց Արսեն Թորոսյանը ընդգծելով, որ այս ամենը պետք է անենք այնքան ժամանակ, քանի դեռ ուժ ունենք:

Նշենք, որ այս պահի դրությամբ Հայաստանում ունենք կորոնավիրուսի 937 հաստատված դեպք: Ապաքինվել է 149 մարդ, մահացել է 12 մարդ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.