Մեծ Բրիտանիայի վարչապետի վիճակը բարելավվում է. Ռոյթերս

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի վիճակը բարելավվում է: Այս մասին հայտնում է Ռոյթերսը:

Բորիս Ջոնսոնը կիրակի օրը բժշկի խորհրդով տեղափոխվել էր հիվանդանոց, քանի որ ուներ բարձր ջերմությւոն և հազ, իսկ երկուշաբթի օրը նրան տեղափոխլ էին ինտենսիվ թերապիայի բաժանմունք:

55-ամյա վարչապետի մոտ երկու շաբաթ առաջ հայտնաբերվել էր կորոնավիրուս: Նա դեռ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է, որտեղ վիճակը բարելավվում է:

Ազգային առողջապահության ծառայության բժիշկը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայում սկսում են տեսնել սահմանափակումների դրական կողմերը, սակայն մարդիկ պետք է շարունակեն հետևել հրահանգներին: Նրանք պետք է պահպանեն սոցիալական հեռավորությունը, հակառակ դեպքում վիրուսը կարող է կրկին տարածվել:

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակվել է 60 733 մարդ, 7 097 մարդ մահացել է:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.