Հայկ Մարությանն իր մեկ ամսվա աշխատավարձը՝ 429 հազար դրամ, փոխանցել է Շտապբուժօգնության հաշվեհամարին

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել.

«Քանի որ երբեք պարգեւավճար չեմ ստացել, ուստի ինչպես եւ խոստացել էի Շտապբուժօգնության հաշվեհամարին փոխանցել եմ մարտ ամսվա աշխատավարձս` 429.000 դրամ:

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր բուժաշխատողներին իրենց հերոսական աշխատանքի համար»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.