Ուհանում արգելափակումներն ավարտվել են. Ռոյթերս

Չինաստանի Ուհան քաղաքում, որտեղ տարեվերջին բռնկվել էր կորոնավիրուսը, երկու ամիս տևողությամբ արգելափակումներն ավարտվեցին: Այս մասին հայտնում է Ռոյթերսը հավելելով, որ հյուսիսային քաղաքը սկսել է սահմանափակել բնակիչների տեղաշարժը կապված կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ:

Ուհանն ունի 11 մլն. Բնակչություն, ավելի քան 50 հազար մարդ այս քաղաքում վարակվել է կորոնավիրուսով: Ուհանում կորոնավիրուսից մահացել է 2500 մարդ, որը Չինաստանում գրանցված մահերի 80 տոկոսն է կազմում:

Ուհանում սահմանափակումները թուլացրեցին վերջին օրերին, քանի որ վերջին 21 օրվա մեջ գրանցվել էր կորոնավիրուսի ընդամենը 3 նոր դեպք:

Քանի որ Ուհանում սահմանափակումները վերացել են, ավելի քան 55 հազար մարդ ապրիլի 8-ին պատրաստվում է Ուհանից գնալ գնացքով:

Նրանք այն մարդիկ են, որոնք տարբեր նպատակներով այցելել էին Ուհան, սակայն վիրուսի պատճառով արդեն երկու ամիս է, ինչ չէին կարողանում վերադառնալ իրենց քաղաք: Ինչ վերաբերում է Ուհանի բնակիչներին, ապա նրանց հորդորել են դեռևս չլքել քաղաքը: Ուհանից:

Պեկին ժամանողները կորոնավիրուսի կրկնակի թեստավորում են անցնելու:

Չինաստանում կորոնավիրուսով վարակվել է 81 802 մարդ, մահացել` 3 333 մարդ:

Աղբյուր` Փաստինֆո

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.