Բորիս Ջոնսոնի առողջական վիճակի մեջ փոփոխություն չկա․ նա ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով վարակվել էր կորոնավիրուսով, առողջական վիճակի վատացման պատճառով տեղափոխվել էր ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «BBC»-ին, այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը։

 «Ռոյթերս» գործակալության աղբյուրները հայտնում են, որ ներկայումս վարչապետի առողջական վիճակի փոփոխություն չկա։

Մարտի 27-ին Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական արդյունք էր տվել և նա ինքնամեկուսացել էր։ Ապրիլի 5-ին Մեծ Բրիտանիայի վարչապետը  հոսպիտալացվել էր Լոնդոնի Սուրբ Թոմաս հիվանդանոցում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.