«16 ոստիկան մեկուսացվել է, իսկ 6 ոստիկանի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս». փոխոստիկանապետ

ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը կատավարության մամուլի կենտրոնում ներկայացրեց ՀՀ ոստիկանության կողմից կատարվող ծառայություններն ընդդեմ կորոնավիրուսի։ Փոխոստիկանապետը հայտարարեց, որ ոստիկանությունն իրականացնում է 24 ժամյա ծառայություն։ Խոսեց կատարած գործողությունների մասին թվերով. «Ապրիլի 6-ի դրությամբ ոստիկանության կողմից կատարվել է Իրանից Հայաստան տրանսպորտային միջոցների ուղեկցումներ (515տրանսպորտ), որին ներգրավված են եղել 477 կարգախմբեր։ ՃՈ կողմից կազմակերպվել են 69 այլ տրանսպորտային միջոցների ուղեկցումներ»։

 

Մհրյանը նշեց, որ հնարավոր վարակակիր անձանց հետ շփումը բացառելու համար ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից տեղակայվել են պահակակետեր 27 մեկուսացված վայրերում։

 

«Մեկուսացված վայրերում ծառայություն իրականացնում են օրական 137 ծառայող», — հայտարարեց փոխոստիկանապետը։

Նա վստահեցրեց, որ հնարավոր ամեն բան արվում է, որպեսզի քաղաքացիները չխախտեն ինքնամեկուսացման ռեժիմը, եղել են ինքնամեկուսացման ռեժիմը խախտողներ,կազմվել է 6667 արձանագրություն։

Հայկ Մհրյանը ընդգծեց, որ այս օրերին ոստիկանությունն իրականացնում է իրազեկման գործողություններ։

 

«Տնտեսական գործունեություն ծավալող սուբյեկտներին բաժանվել է 2138 իրազեկում եւ դադարեցվել է 2164 օբյեկտների տնտեսական գործունեությունը, իսկ 36-ի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն»,- նշեց Մհրյանը։

Փոխոստիկանապետն անդրադարձավ ոստիկանների պրոֆիլակտիկ հսկմանը. նշեց, որ ոստիկանները պրոֆիլակտիկ հսկում չեն անցնում, ստուգվում են այն ոստիկանները, ովքեր խնդիրներ կարող են ունենալ։

Հայկ Մհրյանը տեղեկացրեց, որ 16 ոստիկան մեկուսացվել է, իսկ 6 ոստիկանի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.